Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ձեռքերի խնամք

Ձմռանը ձեռքերի մաշկի խնամքի 5 կանոն. 1in.am

Ձմռանը ձեռքերի մաշկի խնամքի 5 կանոն. 1in.am

healthinfo.ua-ն ներկայացնում է ձմռանը ձեռքերի մաշկի խնամքի 5 կանոն:


1. Պայուսակում միշտ ձեռքերի խոնավեցնող քսուկ ունեցե՛ք: Օրվա ընթացքում մի՛ օգտագործեք մաշկի համար ծանր, չափազանց յուղոտ քսուկներ: Փորձեք դամասկոսյան վարդի հիմքով յուղ, որը հանգստացնում և խոնավեցնում է մաշկը:

2. Երեկոյան ուրիշ քսուկ օգտագործե՛ք: Առավել հարմար կլինի կոկոսի յուղի հիմքով քսուկը: Այն իդեալական է մաշկը խոնավեցնելու, դրա առաձգականության և արտաքին անբարենպաստ գործոններին դիմանալու համար:

3. Մի՛ մոռացեք ձեռքերի պիլինգի մասին: Այն խորհուրդ է տրվում անել շաբաթական մեկ անգամից ոչ ավելի:

4. Ձեռքերը շատ տաք ջրով մի՛ լվացեք և մի՛ օգտագործեք մաշկը չորացնող օճառներ:

5. Բավարար ժամանակ հատկացրեք կուտիկուլին: Աշուն-ձմեռ շրջանում այն չափազանց խոցելի է: Դրա խնամքի համար շատ հարմար է ձիթապտղի յուղը: Օրական միայն մեկ անգամ քսեք այն, պարբերաբար օգտագործման մի քանի օրից արդյունքը նկատելի կլինի:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. semyaidom.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ